Հոդված 2
Հոդված 2
Կողմերը միմյանց միջև իրականացնելու են համագործակցությունը համաձայնագրերի և համատեղ ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են՝
փոխգործակցություն ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման նորմատիվ և մեթոդական փաստաթղթերի մշակման գործում,
կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,
ֆիզիկական մեծությունների միավորների ազգային չափանմուշների և չափումների ելակետային նմուշային միջոցների ստեղծում, կատարելագործում և համեմատում,
տարրերի և նյութերի բաղադրությունների և հատկությունների, ստանդարտ նմուշների, ինչպես նաև տարրերի և նյութերի ֆիզիկական հաստատունների և հատկությունների մասին տվյալների ստանդարտ տեղեկատուների ստեղծում և օգտագործում,
ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, սերտիֆիկացման և հավատարմագրման պետական (ազգային) համակարգերի հետագա զարգացում, կատարելագործում և ներդաշնակեցում,
ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում տեղեկատվական գործունեության զարգացում։