Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կողմերը փոխադարձաբար ճանաչում են ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, սերտիֆիկացման և հավատարմագրման գործող պետական (ազգային) համակարգերը։

Կողմերը՝

Կողմերի միջև համաձայնեցված կարգով փոխադարձաբար ճանաչում են չափման միջոցների պետական փորձարկումների, տեսակի հաստատման, ստուգաչափման, ստուգաճշտման, չափագիտական վկայագրման արդյունքները և այն կազմակերպությունները, որոնք կատարում են ստուգաչափման և փորձարկման լաբորատորիաների և կենտրոնների հավատարմագրում, ինչպես նաև նրանց կողմից հավատարմագրված լաբորատորիաները և կենտրոնները, որոնք իրականացնում են չափման միջոցների ստուգաչափում, փորձարկումներ և ստուգաճշտում,

ճանաչում են մյուս Կողմի՝ հավատարմագրված սերտիֆիկացման մարմինները, ստուգաչափական և փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները), փոխմատակարարվող արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատները և նշանները սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված մարմինների կողմից որոշվող՝ համաձայնեցված կարգով,

ճանաչում են Կողմերի ճանաչմանն արժանացած սերտիֆիկացման միջազգային և ազգային համակարգերում տրված փորձագետ-աուդիտորների սերտիֆիկատները,

կիրառում են մյուս Կողմի ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման նորմատիվ փաստաթղթերը, եթե նրանց պահանջները չեն հակասում տվյալ պետության գործող օրենսդրության համաձայն՝ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմնի կողմից գործողության մեջ դրված սահմանված կարգին։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։