Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Արձանագրության 1-ին հոդվածում նշված ապրանքների նկատմամբ Կողմերը միմյանց տրամադրում են առավել բարենպաստվող ազգի ռեժիմ այն ամենում, ինչը վերաբերում է.
ապրանքների արտահանման և(կամ) ներմուծման ժամանակ գանձվող մաքսային տուրքերին, հարկերին և գանձումներին, ներառյալ դրանց գանձման մեթոդները,
ներկրման մաքսային ձևակերպմանը, տարանցմանը, տեղափոխմանը, պահեստավորմանը, վերաբարձմանը և այլ նմանատիպ ծառայություններին վերաբերող դրույթներին,
վճարման մեթոդներին և վճարումների փոխանցմանը,
արտահանման և(կամ) ներմուծման լիցենզիաների տրամադրմանը,
ներքին շուկայում ապրանքների վաճառքին, գնմանը, տեղափոխմանը, բաշխմանը և օգտագոծմանը վերաբերող կանոններին:
2. Սույն Հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում հետևյալ առավելությունների նկատմամբ.
յուրաքանչյուր Կողմի կողմից երրորդ երկրներին ազատ առևտրի գոտու կամ մաքսային միության ստեղծման նպատակով, կամ այդպիսի միության կամ գոտու ստեղծման հետևանքով,
Կողմերի պետությունների օրենսդրության համաձայն՝ զարգացող և/կամ նվազագույն զարգացած երկրներին,
հարևան երկրներին` սահմանամերձ առևտրի դյուրացման նպատակով,
Կողմերի կողմից միմյանց` հատուկ համաձայնագրերին համապատասխան: