Հոդված 6
Հոդված 6
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ազատ առևտրի մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետի համապատասխան սույն Արձանագրությամբ կարգավորվող հարցերի վերաբերյալ Կողմերի միջև նոր արձանագրության ստորագրումը:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 20-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ ռուսերեն և հայերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Հավելված
ՀՀ կառավարության և
ՌԴ Կառավարության միջև
1992 թվականի սեպտեմբերի 30-ի
ազատ առևտրի մասին
Համաձայնագրին կից
ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին
2000 թվականի հոկտեմբերի 20-ի
Արձանագրության
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ի ազատ առևտրի մասին Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության մաքսային տարածք ներկրվող և ազատ առևտրի ռեժիմից տարիֆային հանումների տակ ընկնող ապրանքների
ԱՊՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր Ապրանքի անվանումը
1701 99 100 Շաքար սպիտակ
2207 Սպիրտ էթիլային ոչ դենատուրացված, 80 ծավ. %-ից
ոչ պակաս սպիրտի խտությամբ; էթիլային սպիրտ և
այլ սպիրտներ դենատուրացված, ցանկացած խտության
2208 90 910
2208 90 990 Սպիրտ էթիլային ոչ դենատուրացված, 80 ծավ. %-ից
պակաս սպիրտի խտությամբ; 2 լ և պակաս; 2 լ-ից ավել
ծավալով տարողություններով
Արձանագրությունը ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 20-ից: