Հոդված 15
Հոդված 15
Կողմերը կնպաստեն միջնակարգ հանրակրթական դպրոցների, մասնագիտական տեխնիկական ուսումնարանների, միջնակարգ հատուկ ուսումնական հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը հետևյալ ուղղություններով՝
- փորձի փոխանակում մանկավարժական գործունեության բնագավառում,
- ուսումնական ձեռնարկների ու ծրագրերի, ուսումնական գործընթացում համակարգչային ծրագրերի մշակման փորձի փոխանակում,
- գիտական տեղեկատվության փոխանակում,
- համատեղ ուսումնական ծրագրերի մշակում,
- սպորտային պատվիրակությունների և գեղարվեստական ինքնագործ կոլեկտիվների փոխանակում,
- ստեղծագործական մրցույթների և առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացքում հաղորդակցման ընդլայնում,
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարում:
Սույն հոդվածի շրջանակներում փոխանակությունը կկատարվի պայմանագրային հիմունքներով: