Հոդված 2
Հոդված 2
Կողմերն իրենց ջանքերը կկենտրոնացնեն համագործակցության հետևյալ ուղղությունների վրա՝
- փորձի փոխանակում կրթության զարգացման, կառավարման և պլանավորման կարևորագույն ուղղությունների բնագավառներում, ներառյալ բարձրագույն և հետբուհական կրթությունը,
- համարժեք փոխանակման հիման վրա յուրաքանչյուր Կողմի համար գերակա մասնագիտությունների գծով ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և փորձնակների պատրաստում այն մասնագիտություններով, որոնք առաջնային են յուրաքանչյուր Կողմի համար,
- գիտամանկավարժական և կառավարչական կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում,
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների համատեղ անցկացում բնական, տեխնիկական, մանկավարժական, հումանիտար գիտությունների բնագավառներում, այդ թվում՝ երկու ժողովուրդների պատմական անցյալին առնչվող հարցերի շուրջ,
- կարծիքների փոխանակում ուսումնական ծրագրերի և պատմության, աշխարհագրության ու գրականության դասագրքերի բովանդակության վերաբերյալ,
- կրթության զարգացման սկզբունքային հարցերի շուրջ համաձայնեցված դիրքորոշման մշակում,
- կրթության համակարգի ստեղծագործական և մտավոր ներուժի արդյունավետ օգտագործում: