Հոդված 22
Հոդված 22
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով գործընթացների ավարտման մասին դիվանագիտական խողովակներով միմյանց տեղեկացնելու օրվանից և գործում է հինգ տարվա ընթացքում:
Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի տեղեկացնում Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի դադարեցումը կամ որևէ փոփոխություն չի ազդի սույն Համաձայնագրի գործողության ժամանակահատվածում սկսված և մինչև Համաձայնագրի գործողության դադարեցման կամ նման փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը չավարտված նախագծերի իրագործման վրա:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 26-ին՝ երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարակարծության դեպքում գերադասելի է համարվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 26-ից: