Հոդված 2
Հոդված 2
Ազգային օրենսդրությունը միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով Կողմերն իրականացնում են ՄԱԿ-ի շրջանակներում կնքված միջազգային կոնվենցիաների, իրավական օգնության մասին և իրավական բնագավառի այլ միջազգային պայմանագրերի /որոնց մասնակից են հանդիսանում Կողմերի պետությունները/ իրագործման աշխատանքի փորձի փոխանակում՝ կառավարման այն պետական մարմինների, դատական մարմինների, ինչպես նաև արդարադատության հիմնարկների և վերը նշված միջազգային պայմանագրերի իրագործման հետ կապված հարցերին մասնակցող այլ մարմինների գործունեությանը ծանոթանալու համար իրենց մասնագետներին փոխադարձաբար ուղարկելու միջոցով:
Ընթացիկ հարցերը Կողմերը լուծում են փոխադարձ խորհրդատվությունների կամ այլ՝ հատուկ պայմանավորված միջոցներով: