Հոդված 1
Հոդված 1
Կողմերը կազմակերպում են երկկողմ գիտաժողովներ, համաժողովներ և սեմինարներ իրավաբանական գիտության և պրակտիկայի տարբեր խնդիրներով: Կողմերը կանոնավոր կերպով բանակցություններ և խորհրդատվություններ կանցկացնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցերով: Սույն Համաձայնագրով նախատեսված՝ Կողմերի համագործակցության շրջանակներում հանդիպումները կարող են անցկացվել Կողմերի արդարադատության նախարարների, նախարարների տեղակալների կամ վարչության պետերի, ինչպես նաև մասնագետների միջև: Կողմերը փոխադարձության հիմունքներով կսահմանեն հանդիպումների օրակարգը, ժամկետները և վայրը, բանակցությունների և խորհրդատվությունների մակարդակը:
Կողմերը սույն Համաձայնագրի շրջանակներում փոխադարձության հիմունքներով միմյանց կաջակցեն կադրերի պատրաստման գործում: