Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Մաքսատուրքեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Մաքսատուրքեր

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնող օդանավը, ինչպես նաև նրա մշտական օգտագործման սարքերը, մատակարարվող վառելիքը և քսայուղերը, օդանավի պաշարները, ներառյալ՝ սննդամթերքը, խմիչքները և ծխախոտը, որոնք գտնվում են այդ օդանավում, մյուս Պայմանավորվող կողմի տարածք մտնելուն պես կազատվեն բոլոր մաքսատուրքերից, ստուգման վճարներից և այլ տուրքերից կամ հարկերից՝ պայմանով, որ այդ սարքավորումները, մատակարարվող վառելիքը և քսայուղերը, ինչպես նաև պաշարները մնան օդանավի մեջ այնքան ժամանակ, մինչև որ վերաարտահանվեն:

2. Բացառությամբ մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների, սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկերից, վճարումներից և գանձումներից կազատվեն նաև.

ա) օդանավի պաշարները, որոնք բերվել են Պայմանավորվող կողմի տարածք կամ այդ տարածքում են չափավոր քանակությամբ մատակարարվել և վերցվել օդանավ՝ մյուս Պայմանավորվող Կողմի նշանակված ավիաընկերության միջազգային օդային հաղորդակցություն կատարող օդանավում օգտագործվելու համար,

բ) այն պահեստամասերը՝ ներառյալ շարժիչները, որոնք բերվել են Պայմանավորվող կողմի տարածք՝ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության օդային հաղորդակցություններում օգտագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար,

գ) վառելիքը, քսայուղերը և տեխնիկական պաշարները, որոնք բերվել են Պայմանավորվող կողմի տարածք կամ այդ տարածքում են մատակարարվել՝ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության միջազգային օդային հաղորդակցություններ կատարող օդանավում օգտագործելու համար, եթե անգամ այդ պաշարները օգտագործվելու են այն Պայմանավորվող կողմի տարածքի վրայով թռիչքի որևէ հատվածում, որտեղ դրանք օդանավ են վերցվել:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված նյութերը կարող են գտնվել համապատասխան իշխանությունների վերահսկողության կամ հսկողության ներքո:

4. Սույն հոդվածով նախատեսված հարկերից և տուրքերից ազատումը կկիրառվի նաև այն դեպքերում, երբ մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը այլ ավիաընկերությունների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված նյութերի փոխառության կամ փոխանցման համար՝ պայմանով, որ մյուս Պայմանավորվող կողմը նույնպես նշված հարկերից և տուրքերից կազատի վերոհիշյալ այլ ավիաընկերություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։