Հոդված 18
Հոդված 18
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին հայկական Կողմի գրավոր ծանուցումը ռուսաստանյան Կողմի ստանալու օրվանից:
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել համապատասխան արձանագրությամբ ձևակերպված փոփոխություններ և լրացումներ: Այդ ուղղումները ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգին համապատասխան:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդող հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից մեկը հերթական հնգամյա ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի անդրադառնում արդեն սկսված ծրագրերի և նախագծերի, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերի (կոնտրակտների) իրականացման վրա:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2001 թվականի նոյեմբերի 16-ին՝ երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի փետրվարի 19-ին: