Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Սույն Փոխըմբռնման հուշագիրը կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հնգամյա ժամկետների համար, եթե Կողմերից որևէ մեկը գրավոր չհայտնի իր ցանկությունը վերջինիս գործողությունը դադարեցնելու մասին ոչ ուշ, քան գործողության ժամկետի լրանալուց 6 (վեց) ամիս առաջ:

Սույն Փոխըմբռնման հուշագիրը ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Կողմերը դիվանագիտական ուղիներով կծանուցեն միմյանց դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Փոխըմբռնման հուշագիրը՝ իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին:

Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը դադարում է մյուս Կողմի գրավոր ծանուցումը ստանալուց վեց ամիս հետո:

Կատարված է Թեհրան քաղաքում 2001 թվականի դեկտեմբերի 27-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են։

Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը։

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 22-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։