Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կողմերը, սույն Փոխըմբռնման հուշագրին և իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, պայմանավորվում են իրականացնել համագործակցություն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում լրացուցիչ համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են.

ազգային ստանդարտների ներդաշնակեցում միջազգային կամ եվրոպական ստանդարտներին՝ գիտատեխնիկական համագործակցության զարգացման և առևտրի բնագավառում խոչընդոտների հաղթահարմանն աջակցելու համար,

փոխադարձաբար մատակարարվող արտադրանքների նորմատիվ փաստաթղթերի ներդաշնակեցման համատեղ աշխատանքների իրականացում,

չափագիտության ազգային մարմնի կողմից իրականացվող չափման միջոցների փորձարկումների, տեսակի հաստատման արդյունքների և հավատարմագրված ստուգաչափում (կալիբրովկա) իրականացնող լաբորատորիաների կողմից կատարված ստուգաչափման (կալիբրովկայի) արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքների կատարում,

ֆիզիկական մեծությունների ազգային և աշխատանքային էտալոնների ստեղծման, կատարելագործման, բաղդատման և ստանդարտ նմուշների մշակման և արտադրման համատեղ աշխատանքների իրականացում,

հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների, ինչպես նաև փոխադարձաբար մատակարարվող արտադրանքների փորձարկման և սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքների կատարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։