Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական համապատասխան ընթացակարգերի կատարումը հաստատողԿողմերի վերջին ծանուցման ստացման պահից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ դիվանագիտական ճանապարհով մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի այն ծրագրերի և նախագծերի կատարման վրա, որոնք համաձայնեցվել են նրա գործողության ժամկետում, եթե Կողմերը այլ բանի մասին չեն պայմանավորվել:

Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ բելառուսերեն, հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելությունը կտրվի ռուսերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մարտի 26-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։