«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406149
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
4 մայիսի 2006 թ.
ք. Երևան N 78-Ն 28 ապրիլի 2006 թ.
ք. Երևան N 1-05/07-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՐԿԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՂ (ԼՈՒԾԱՐՎՈՂ) ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել հարկային (տարածքային) տեսչությունների և պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումների միջև գործունեությունը դադարեցնող (լուծարվող) անհատ ձեռնարկատերերի դիմումների և պետական գրանցման վկայականների հանձնման-ընդունման ու հրապարակվող պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ընթացակարգը (այսուհետ` Ընթացակարգ)` համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել հարկային (տարածքային) տեսչությունների և պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումների միջև փաստաթղթերի և տեղեկությունների փոխանակման սխեման (այսուհետ` Փոխանակման սխեմա)` համաձայն հավելված N 2-ի:
3. Հաստատել հարկային (տարածքային) տեսչությունների և պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումների միջև գործունեությունը դադարեցնող (լուծարվող) անհատ ձեռնարկատերերի փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի (այսուհետ` հանձնման-ընդունման ակտ) և ցանկերի (այսուհետ` Ցանկ) օրինակելի ձևերը` համաձայն հավելվածներ N 3-ի և N 4-ի:
ՀՀ արդարադատության
նախարար ՀՀ ԿԱ ՀՊԾ ՊԵՏ
Դ. Հարությունյան
Ֆ. Ցոլակյան
Հավելված N 1
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՂ (ԼՈՒԾԱՐՎՈՂ) ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում է «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված դեպքերում հարկային (տարածքային) տեսչությունների կողմից պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներին անհատ ձեռնարկատերերի դիմումները, պետական գրանցման վկայականները և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների հրապարակվող պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանցման գործընթացը:
2. Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն գործունեությունը դադարեցնող (լուծարվող) անհատ ձեռնարկատերերի ցանկը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, պետական գրանցման համարի և ամսաթվի, պետական գրանցման վկայականի համարի, ՀՎՀՀ-ի և դիմումի ներկայացման օրվա պարտադիր նշումով)` դիմումների և պետական գրանցման վկայականների հետ միասին հարկային (տարածքային) տեսչությունները 01.05.2006թ.-01.06.2006թ. ընկած ժամանակահատվածում հանձնում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներին` Փոխանակման սխեմային համապատասխան` մեկ թերթից բաղկացած հանձնման-ընդունման ակտերի (հավելված N 3) հիման վրա, որը`
ա) ստորագրում են հարկային (տարածքային) տեսչության պետը, տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետը, սոցիալական վճարների և եկամտահարկի բաժնի պետը, հարկ վճարողների սպասարկման բաժնի պետը` հանձնման մասով.
բ) ստորագրում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանման պետը կամ պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանման պետը և համապատասխան աշխատողը` ընդունման մասով.
գ) կնքվում է հարկային (տարածքային) տեսչության և պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանման կնիքներով:
3. Ընթացակարգի 2-րդ կետով սահմանված հանձնման-ընդունման աշխատանքները իրականացվում են ըստ հետևյալ ժամանակացույցի`
ա) մինչև 01.01.1996թ. պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 15.05.2006թ. (ներառյալ),
բ) 01.01.1996թ.-01.01.2001թ. ընթացքում պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 23.05.2006թ. (ներառյալ),
գ) 01.01.2001թ.-01.01.2006թ. ընթացքում պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 31.05.2006թ. (ներառյալ):
4. Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն գործունեությունը դադարեցնող (լուծարվող) անհատ ձեռնարկատերերի Ցանկը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, պետական գրանցման համարի և ամսաթվի, պետական գրանցման վկայականի համարի, ՀՎՀՀ-ի և 2003-2005 թվականների համար հաշվարկված ու չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների պարտադիր նշումով` հավելված N 4) հարկային (տարածքային) տեսչությունները 01.06.2006թ.-01.09.2006թ. ընկած ժամանակահատվածում հանձնում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներին` Փոխանակման սխեմային համապատասխան, որը`
ա) ստորագրում են հարկային (տարածքային) տեսչության պետը, տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետը, սոցիալական վճարների և եկամտահարկի բաժնի պետը, հարկ վճարողների սպասարկման բաժնի պետը` հանձնման մասով.
բ) ստորագրում է պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանման պետը` ընդունման մասով.
գ) կնքվում է հարկային (տարածքային) տեսչության և պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանման կնիքներով:
5. Ընթացակարգի 4-րդ կետով սահմանված Ցանկերը տրամադրվում են ըստ հետևյալ ժամանակացույցի`
ա) մինչև 01.01.1996թ. պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 01.07.2006թ.,
բ) 01.01.1996թ.-01.01.2001թ. ընթացքում պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 01.08.2006թ.,
գ) 01.01.2001թ.-01.01.2006թ. ընթացքում պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 01.09.2006թ.:
6. Հարկային մարմիններում չհաշվառված անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) հայտնաբերման և Օրենքին համապատասխան պարտադիր լուծարման գործընթացը ապահովելու նպատակով պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմինը մինչև 15.05.2006թ. ՀՀ ԿԱ ՀՊԾ-ին տրամադրում է մինչև 01.01.2006թ. պետական գրանցում ստացած և դեռևս չլուծարված (գործունեությունը չդադարեցրած) անհատ ձեռնարկատերերի (անհատ ձեռներեցների) տվյալների բազան (մագնիսական կրիչներով` անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, պետական գրանցման համարի և ամսաթվի, պետական գրանցման վկայականի համարի պարտադիր նշումով)` Փոխանակման սխեմային համապատասխան:
Հարկային մարմիններում չհաշվառված անհատ ձեռնարկատերերին հայտնաբերելու դեպքում (մինչև սահմանված ժամկետներում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ տեղեկությունների ներկայացումը) հարկային (տարածքային) տեսչությունը նրանց հաշվառում է որպես հարկ վճարող (ապահովադիր)` տրամադրելով հարկ վճարողների հաշվառման համար:
Հավելված N 2
Փ Ո Խ Ա Ն Ա Կ Մ Ա Ն Ս Խ Ե Մ Ա
ՀԱՐԿԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/Հ Անհատ ձեռնարկատիրոջ գրանցման համարի առաջին երկնիշ կամ եռանիշ թիվը Պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային
ստորաբաժանման անվանումը
Երևան
1 269 Շենգավիթ
2 278 Էրեբունի
3 286 Կենտրոն
4 273 Նորք-Մարաշ
5 290 Մալաթիա-Սեբաստիա
6 271 Մաշտոց
7 264 Արաբկիր
8 282 Նոր Նորք
Արագածոտն
9 56 և 16 Աշտարակ
10 49 Ապարան
11 50 Արագած
12 94 Թալին
Արարատ
13 52 և 14 Արտաշատ
14 51 և 13 Արարատ
15 77 Մասիս
Արմավիր
16 83 և 31 Արմավիր
17 57 Բաղրամյան
18 99 և 38 Վաղարշապատ
Գեղարքունիք
19 70 և 25 Գավառ
20 58 Վարդենիս
21 74 Ճամբարակ
22 76 Մարտունի
23 87 և 35 Սևան
Լոռի
24 26 Վանաձոր
25 62 Գուգարք
26 69 Տաշիր
27 90 և 36 Սպիտակ
28 92 և 37 Ստեփանավան
29 96 և 12 Թումանյան
Կոտայք
30 85 և 33 Հրազդան
31 42 և 11 Կոտայք
32 80 Նաիրի
33 39 Չարենցավան
Շիրակ
34 29 Գյումրի
35 46 Ամասիա
36 48 Անի
37 53 և 15 Արթիկ
38 55 Ախուրյան
39 63 Աշոցք
Սյունիք
40 72 և 27 Կապան
41 60 և 18 Գորիս
42 79 Մեղրի
43 88 Սիսիան
Վայոց ձոր
44 65 Եղեգնաձոր
45 44 և 20 Վայք
Տավուշ
46 67 և 23 Իջևան
47 21 Դիլիջան
48 81 Նոյեմբերյան
49 97 Տավուշ
Հավելված N 3
Հ Ա Ն Ձ Ն Մ Ա Ն - Ը Ն Դ ՈՒ Ն Մ Ա Ն Ա Կ Տ N ___
Դիմումների հիման վրա գործունեությունը դադարեցնող (լուծարվող)
անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ փաստաթղթերի
Հանձնող _______________________________________________________
(հարկային (տարածքային) տեսչության անվանումը)
Ընդունող ________________________________________________________
(պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման անվանումը)
Հ/հ Անհատ ձեռնար-կատիրոջ անունը և ազգանունը ՀՎՀՀ Պետական գրանցման ամսաթիվը Պետական գրանցման համարը Պետական գրանցման վկայականի համարը Դիմումի ներկա-յացման ամսաթիվը
1 2 3 4 5 6 7
1
2
3
4
5
6
7
8
9
10
…
Հանձնեց` Ընդունեց`
______________________ _________________ __________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն) (ստորագրություն) (անուն, ազգանուն)
______________________ _________________ __________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն) (ստորագրություն) (անուն, ազգանուն)
______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Կ.Տ. Կ.Տ.
«____» _____________ 2006թ. «____» _____________ 2006թ.
Ակտը կազմված է 2 օրինակից 2006թ. ____________ «___»-ին ___________________
(անուն, ազգանուն)
կողմից և բաղկացած է 1 (մեկ) թերթից:
Հավելված N 4
Ց Ա Ն Կ
Օրենքի ուժով լուծարվող (գործունեությունը դադարեցնող) անհատ ձեռնարկատերերի
Հարկային (տարածքային) տեսչության անվանումը ________________________________
Հ/հ Անհատ ձեռ-նարկատիրոջ անունը և ազգանունը ՀՎՀՀ Պետական գրանցման ամսաթիվը Պետական գրանցման համարը Պետական գրանցման վկայականի համարը Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի նվազագույն գումարը (դրամ)
1 2 3 4 5 6 7
1
2
3
4
5
6
7
8
9
10
…
Ընդամենը
Հարկային (տարածքային)
տեսչության կողմից` ՀՀ պետական ռեգիստրի գործակալության
_____________ տարածքային բաժնի պետ`
(բաժնի անվանումը)
______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
______________________ _________________ __________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն) (ստորագրություն) (անուն, ազգանուն)
______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Կ.Տ.
«____» _____________ 2006թ. «____» _____________ 2006թ.
Ցանկը կազմված է 2 օրինակից և բաղկացած է ___________ թերթից: