Հոդված 13
Հոդված 13
Սույն Համաձայնագիրը միանալու համար բաց է դրա դրույթներն ընդունող և սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համար: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին միանալու վերաբերյալ փաստաթուղթը հանձնելու օրվանից:
Այն պետությունների համար, որոնք չեն մտնում Անկախ Պետությունների Համագործակցության մեջ, բայց ընդունում են սույն Համաձայնագրի դրույթները, միացումն իրականացվում է բոլոր Կողմերի համաձայնությամբ` միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած միանալու համաձայնության վերաբերյալ վերջին հայտարարությունը ավանդապահին հանձնելու օրվանից: