Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՋԵՄԱԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 ապրիլի 2006 թ. N 168-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՋԵՄԱԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «Ջեմակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2006 թվականի ապրիլի 11-ի թիվ 09 գրությունը, համաձայն որի գրավատան կազմակերպիչը դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ գրավատան կազմակերպման ԳԳ-Ե070 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 17 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Ջեմակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման ԳԳ-Ե070 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել՝ կազմակերպչի դիմումի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջեմակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահի

տեղակալ` Ա. Ջավադյան

2006 թ. ապրիլի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։