Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ Ա/Ձ ՄԱՐՏԻՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 մայիսի 2006 թվականի N 458-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Մարտիրոս Հովհաննիսյանի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ընդունել ի գիտություն, որ Ա/Ձ Մարտիրոս Հովհաննիսյանի (2004 թվականի հուլիսի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Ա - XX- 000093 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը՝ ք. Վանաձոր, Մյասնիկյան 6/6 հասցեն տեղափոխվել է ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 75 հասցե:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։