Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրի հիման վրա Պայմանավորվող կողմերից որևե մեկի փոխադրողների կողմից իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումը մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, ինչպես նաև այդ փոխադրումները իրականացնող տրանսպորտային միջոցները ազատվում են հարկերից և պետական տուրքերից, որոնք կապված են ճանապարհների և այլ հաղորդակցության ուղիների օգտագործման կամ պահպանման, տրանսպորտային միջոցներ ունենալու կամ օգտագործելու հետ, ինչպես նաև փոխադրումներից ստացվող եկամուտից և շահույթից գանձվող հարկերիցև տուրքերից: