Հոդված 5
Հոդված 5
Երկու երկրների միջև երկաթուղային, օդային և ավտոմոբիլային տրանսպորտով բեռների և ուղևորների և իրենց տարածքներով տարանցիկ փոխադրման կարգը կիրականացվի համաձայնագրերի հիման վրա, որոնք կնքվում են Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության (երկաթուղային փոխադրումների գծով՝ Ռուսաստանի Դաշնության հաղորդակցության ուղիների նախախարարության կողմից) և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության (ավտոմոբիլային տրանսպորտի գծով), Հայաստանի Հանրապետության Կառավարությանը կից Հայկական երկաթուղու (երկաթուղային տրանսպորտի գծով), Հայաստանի Հանրապետության Կառավարությանը կից ավիացիայի Գլխավոր վարչության (օդային տրանսպորտի գծով) միջև: