Հոդված 9
Հոդված 9
Պայմանավորվող կողմերը համաձայնեցին ստեղծել հայ-արգենտինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ կոմիտե՝ սույն Համաձայնագրի իրագործումը վերահսկելու, Պայմանավորվող կողմերին աջակցելու, ինչպես նաև երկու երկրների միջև առևտուրն ընդլայնելու ու համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ առաջարկություններ ու հանձնարարականներ ներկայացնելու նպատակով:
Համատեղ կոմիտեն նիստեր կգումարի հաջորդաբար Հայաստանում և Արգենտինայում՝ այն ժամանակ, երբ երկու Պայմանավորվող կողմերը նպատակահարմար գտնեն:
Համատեղ կոմիտեն, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել աշխատանքային խմբեր և նշանակել փորձագետներ և խորհրդատուներ՝ հանդիպումներին մասնակցելու համար: