Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման համար պահանջվող համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի ծանուցման վերջին օրը:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե Կողմերից մեկը սույն Համաձայնագրի ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին նրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Համաձայնագրի դրույթներն ուժի մեջ են մնում նրա գործողության ընթացքում կնքված յուրաքանչյուր պայմանագրի համար, մինչև նշված պայմանագրերի կամ համաձայնագրերի լրիվ կատարումը:
Կատարված է Բուենոս Այրես քաղաքում 1994թ. մայիսի 3-ին, երեք բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իսպաներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 15-ից: