Հոդված 5
Հոդված 5
Պայմանավորվող կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցությունը կիրագործվի համաձայն յուրաքանչյուր երկրում գործող արտահանման և ներմուծման վերաբերյալ օրենքների:
Սույն Համաձայնագրի շրջանակներում նախատեսված առևտրատնտեսական գործունեությունը կիրագործվի երկու երկրների հասարակական և մասնավոր ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև պայմանագրերի կամ համաձայնագրերի միջոցով:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հնարավորության սահմաններում կօժանդակի և կաջակցի պայմանագրերի կամ համաձայնագրերի կնքմանն ու իրագործմանը` սույն Համաձայնագրի դրույթներին համաձայն: