ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով, ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի, որոշում եմ.
1. Վերանվանել`
ա) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն.
բ) Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարություն:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի ՆՀ-456 հրամանագրի I բաժինը (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի ՆՀ-747 և 1997 թվականի հուլիսի 3-ի ՆՀ-767 հրամանագրերի խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. Առողջապահության նախարարություն
2. Արդարադատության նախարարություն
3. Արդյունաբերության և առևտրի նախարարություն
4. Արտաքին գործերի նախարարություն
5. Բնապահպանության նախարարություն
6. Գյուղատնտեսության նախարարություն
7. Էներգետիկայի նախարարություն
8. Կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար
9. Կրթության և գիտության նախարարություն
10. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
11. Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
12. Պաշտպանության նախարարություն
13. Սեփականաշնորհման նախարարություն
14. Սոցիալական ապահովության նախարարություն
15. Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
16. Տարածքային կառավարման նախարար
17. Տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար
18. Տրանսպորտի նախարարություն
19. Փոստի և հեռահաղորդակցության նախարարություն
20. Քաղաքաշինության նախարարություն
21. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
20 ապրիլի 1998 թ.
ՆՀ-9