Հոդված 4
Հոդված 4
1. Օգնության մասին հարցումները և դրանց պատասխանները Համաձայնագրի շրջանակներում կփոխանցվեն գրավոր, այդ թվում՝ հեռաֆաքսով, տելեքսով և կապի այլ միջոցներով:
2. Անհետաձգելի դեպքերում կարող են կիրառվել բանավոր հարցումներ, սակայն դրանք պետք է անհապաղ հաստատվեն գրավոր: Հարցում կատարող Կողմի հեռաֆաքսով, տելեքսով և կապի այլ միջոցներով փոխանցված հարցումները պետք է հաստատվեն նամակով:
3. Հարցում ստացող Կողմերի կենտրոնական ապարատների համապատասխան ստորաբաժանումները և առանձին մաքսատները պետք է տրամադրեն հարցվող տեղեկությունները և փաստաթղթերը առանց հետաձգելու:
4. Օգնություն ցուցաբերելու մասին հարցումները և դրանց պատասխանները կներկայացվեն ռուսերեն լեզվով: