Հոդված 3
Հոդված 3
Համաձայնագրի հիման վրա՝ կենտրոնական ապարատների համապատասխան ստորաբաժանումները և առանձին մաքսատները հարցման դեպքում միմյանց կտրամադրեն տեղեկություններ մաքսային արժեքի զգալի նվազեցումների մասին, կփոխանակեն այն ապրանքների ցանկերը, որոնց նկատմամբ կիրառվում են ներմուծման, արտահանման և տարանցման արգելքներ, այն ապրանքների ցուցակները, որոնք թույլատրվում են ներմուծման, արտահանման և տարանցման Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրվող թույլտվությունների առկայության դեպքում, ինչպես նաև կտեղեկացնեն միմյանց այդ ցուցակներում ցանկացած փոփոխության և լրացման մասին: