Հոդված 5
Հոդված 5
Օգնության մասին հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) հարցում կատարող կենտրոնական ապարատների համապատասխան ստորաբաժանումների և առանձին մաքսատների անվանումները,
բ) հարցվող գործողությունները,
գ) հարցման առարկան և պատճառը,
դ) գործի բնույթի կարճ նկարագրումը և իրավաբանական որակավորումը,
ե) հարցմանը վերաբերող օրենքներն ու այլ նորմատիվ փաստաթղթերը,
զ) առավելագույն ճշգրիտ և սպառիչ տվյալներ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասին, որոնց նկատմամբ պետք է կատարվի հետաքննություն: