Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կողմերի դիվանագիտական և պաշտոնական վավերական անձնագրեր ունեցող քաղաքացիները, որոնք նշանակում են ստանում մյուս Կողմի տարածքում գտնվող դեսպանություն կամ հյուպատոսություններ, իրենց նշանակման երկիր ժամանման համար համապատասխան մուտքի արտոնագիր ստանալու կարիք չունեն, սակայն պետք է հավատարմագրվեն համապատասխան արտաքին գործերի նախարարությունում երկիր մուտք գործելու օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում, երբ իրենց կտրամադրվի համապատասխան կարգավիճակ, երկրում գտնվող օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների անձնակազմի նկատմամբ գործող օրենքներին համաձայն: Այդ ընթացակարգը կտարածվի նաև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող ամուսնու և անչափահաս երեխաների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։