Հոդված 5
Հոդված 5
Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համար Պայմանավորվող կողմերը համաձայնում են ստեղծել Համատեղ աշխատանքային խումբ: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը Համատեղ աշխատանքային խմբում ինքնուրույն կնշանակի իր ներկայացուցիչներին և դրա վերաբերյալ կտեղեկացնի մյուս Կողմին: Պայմանավորվող կողմերը կտեղեկացնեն միմյանց նաև իրենց ներկայացուցիչների փոփոխության մասին:
Համատեղ աշխատանքային խումբը կսահմանի համագործակցության բնագավառներն ու ձևերը և կհամակարգի դրանց իրականացումը:
Համատեղ աշխատանքային խմբի նիստերը հաջորդաբար կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Թաիլանդի Թագավորությունում:
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է հոգա սեփական ծախսերը, որոնք կառաջանան Համատեղ աշխատանքային խմբի կողմից համագործակցության իրականացման ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերի միջև չկա այլ պայմանավորվածություն: