Հոդված 2
Հոդված 2
Պայմանավորվող կողմերի միջև համագործակցության շրջանակը կներառի հետևյալ առաջնային բնագավառները.
- բուսաբուծություն, ներառյալ՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակում, խաղողագործություն, գինեգործություն և կերային ռեսուրսների հետազոտում,
- պտղատու ծառերի բիոպլազմայի փոխանակում (ծիրան, խաղող, խնձոր, տանձ և այլն),
- պտղատու ծառերի հիվանդությունների վերահսկման վերաբերյալ հետազոտություններ և փորձի փոխանակում,
- փորձագետների և տեխնիկական ոլորտի աշխատողների փոխանակում այգեգործական հետազոտությունների բնագավառում,
- գյուղատնտեսական տեխնիկայի մեքենայացման բնագավառում փորձի և տեխնոլոգիաների փոխանակում, ներառյալ՝ ուսումնասիրություններ, ձևավորում, արտադրություն և տեղադրում,
- ոռոգման զարգացման և ջրի ղեկավարման տեխնոլոգիաների բնագավառներում փորձի փոխանակում և հետազոտություններ, և
- համագործակցության այլ բնագավառներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և փոխհամաձայնեցված են Պայմանավորվող կողմերի միջև: