Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Պայմանավորվող կողմերը գրավոր կծանուցեն միմյանց, որ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ընթացակարգերը ավարտվել են: Այն կգործի 5 (հինգ) տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ևս հինգ տարով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ առնվազն վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով այդ մասին:

2. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ: Լրացումները և փոփոխությունները կձևակերպվեն առանձին Արձանագրություններով, որոնք կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Այդ Արձանագրությունները ուժի մեջ կմտնեն այն օրը, երբ Պայմանավորվող կողմերը գրավոր կծանուցեն միմյանց, որ սույն Արձանագրությունների ուժի մեջ մտնելու համար ներպետական օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ընթացակարգերը ավարտվել են:

3. Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված այն ծրագրերի կամ նախագծերի իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել սույն Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

Կատարված է Երևան քաղաքում, քրիստոնեական ժամանակագրությամբ 2003 թվականի մարտի 19-ին, որը համապատասխանում է բուդդայական ժամանակագրության 2546 թվականի մարտի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, թաիլանդերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման տարբերությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլի 20-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։