Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Ի վկայություն որի՝ ներքոստորագրողները, լիազորված լինելով իրենց համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Նյու Դելիում, 2003 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, հայերեն, հինդի և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են:
Տեքստերի մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի օգոստոսի 24-ից: