Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով՝ Պայմանավորվող կողմերը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն /30/ օր առաջ դիվանագիտական ուղիներով պետք է փոխանակեն իրենց համապատասխան գործող անձնագրերի նմուշ-օրինակները՝ ներառյալ այդ փաստաթղթերի մանրամասն նկարագրությունը:
2. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց պետք է փոխանցեն նաև իրենց նոր կամ փոփոխված անձնագրերի նմուշ-օրինակները, դրանք զուգակցելով նշված փաստաթղթերի մանրամասն նկարագրություններով, սույն պայմանագրի գործողության մեջ մտնելուց առնվազն երեսուն /30/ օր առաջ: