Հոդված 8
Հոդված 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր ծանուցելու օրվանից:
Սույն Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամանակահատվածով, քանի դեռ Կողմերից որևէ մեկը դրա գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է 2003թ. հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլի 21-ից: