Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին գրավոր ծանուցումը ստանալուց հետո երեսուներորդ (30) օրը, որով Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերի կատարման մասին:

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուն պես դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող` Հայաստանի և Ռումինիայի քաղաքացիների նկատմամբ կիրառվող մուտքի արտոնագրի ռեժիմի վերաբերյալ երկու Պայմանավորվող կողմերի միջև որևէ այլ` նախկինում ձեռք բերված պայմանավորվածություն կդադարի գործել:

Կատարված է Բուխարեստ քաղաքում 2003 թվականի նոյեմբերի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի հուլիսի 23-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։