Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Հայկական Պայմանավորվող կողմը Ռումինիայի այն քաղաքացիներին, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու/այնտեղ գտնվելու նպատակով 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով (առաջին անգամ մուտք գործելու օրվանից ցանկացած վեց ամսվա ընթացքում) կազատի մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից:

2. Ռումինական Պայմանավորվող կողմը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, Ռումինիա մուտք գործելու/այնտեղ գտնվելու նպատակով 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով (առաջին անգամ մուտք գործելու օրվանից ցանկացած վեց ամսվա ընթացքում) կազատի մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից:

3. Պայմանավորվող կողմերի յուրաքանչյուր պետության այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, և որոնք մտադիր են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվել 90 (իննսուն) օրվանից ավելի ժամկետով, պետք է նախապես ստանան մուտքի արտոնագրեր: Մուտքի արտոնագիրը անվճար կտրամադրվի համապատասխան պետության դիվանագիտական առաքելության կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։