Հոդված 2
Հոդված 2
1. Մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում հավատարմագրված Պայմանավորվող կողմերի դիվանագիտական առաքելությունների կամ հյուպատոսական հիմնարկների այն անդամները, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, և նրանց ընտանիքների անդամները ազատվում են մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից դիվանագիտական առաքելությունների կամ հյուպատոսական հիմնարկների անդամների ծառայության ժամանակահատվածի ընթացքում` նախնական ծանուցմամբ:
2. 1-ին կետի դրույթները համապատասխան հաստատության նախնական ծանուցմամբ կիրառվում են նաև մյուս ծառայողների` Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներում գտնվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում հավատարմագրվածների նկատմամբ, որոնք Պայմանավորվող կողմերի պետությունների քաղաքացիներ են, ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր: