Հոդված 4
Հոդված 4
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում ժամանակավորապես կասեցնելու սույն Համաձայնագրի դրույթները ամբողջությամբ կամ մասամբ՝ ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության պահպանման կամ այլ լուրջ պատճառներից: Այն Պայմանավորվող կողմը, որը նախաձեռնել է նշված կասեցումը կամ դրա դադարեցումը, համապատասխանաբար, գրավոր դիվանագիտական ուղիներով դրանց մասին անհապաղ կծանուցի մյուս Պայմանավորվող կողմին:
2. Նման կասեցումը և դրա դադարեցումը, համապատասխանաբար, ուժի մեջ կմտնեն հայտագիրը համապատասխան Պայմանավորվող կողմի ստանալու օրվանից: