Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ)

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը կամ երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ.

1. մինչև 2. 000. 000,— ((բառերով՝ երկու միլիոն) եվրո գումարի դրամաշնորհ՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջտարածաշրջանային ծրագիր» նախագծի իրականացման համար, եթե վերջինիս իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է և, որպես սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագիր, համապատասխանում է դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին.

2. մինչև 250. 000,— ((բառերով՝ երկու հարյուր հիսուն հազար) եվրո գումարի դրամաշնորհ՝ «Աջակցություն տուբերկուլյոզով հիվանդների համար բանտային հիվանդանոցի վերակառուցմանը» ծրագրի իրականացման համար, եթե նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է և, որպես սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագիր, համապատասխանում է դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին:

2) Ծրագրի նպատակն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանձնարարված` DOTS (Բուժման կարճատև կուրս անմիջական հսկողության ներքո) ռազմավարությանը համապատասխան` տուբերկուլյոզի տարբեր ձևերի ախտորոշման և բուժման բարելավման, ինչպես նաև տուբերկուլյոզով հիվանդ կալանավորների բժշկական սպասարկմանն օժանդակելու միջոցով նպաստել տարածաշրջանում տուբերկուլյոզի վարակի տարածման շղթայի ընդհատմանը:

3) Եթե սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված պահանջներին համապատասխանությունը չի հավաստվում, ապա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը վերոնշյալ նախագծի իրականացման համար Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) նշված դրամաշնորհի չափով վարկ ստանալ:

4) Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով: Եթե սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերը փոխարինվում են շրջակա միջավայրի կամ սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, միջին ձեռնարկությունների վարկավորման երաշխիքային հիմնադրամի ստեղծման ծրագրերով կամ կանանց հասարակական դիրքի ամրապնդմանը, աղքատության մեղմացման ծրագրի շրջանակներում ինքնօգնության կազմակերպմանը նպատակաուղղված միջոցառումներով, որոնք համապատասխանում են դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին, ապա կարող է տրամադրվել դրամաշնորհ, հակառակ դեպքում կտրամադրվի վարկ:

5) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և շարունակման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։