ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԵՎ ՔՍԵՆՈՖՈԲԻԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2003 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված` «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական և քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման մասին» լրացուցիչ արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի
տեղակալ Տ. Թորոսյան
31 մայիսի 2006 թվականի,
քաղ. Երևան
Ն-280-3