Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 05006177

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 մայիսի 2006 թ. N 191-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի երրորդ պարբերության «ե.1» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

1.2. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի երրորդ պարբերության «զ» ենթակետից հանել «(բացառությամբ սույն կետի «ե.1» ենթակետով սահմանված ակտիվների)» բառերը:

1.3. Կանոնակարգ 2-ի 41-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ն3.1 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:

1.4. Կանոնակարգ 2-ի 41-րդ կետում երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպության և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների գծով Ն3.1 նորմատիվը հաշվարկելիս հաշվարկի մեջ ընդգրկվում են միայն.

ա) դուստր կազմակերպության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջները, և

բ) դուստր կազմակերպության կողմից այլ անձանց (որոնք չեն հանդիսանում դուստրի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխիքները և երաշխավորությունները, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածություն հանդիսացող միջոցները (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով):

Դուստր կազմակերպության նկատմամբ պահանջները հաշվարկի մեջ չեն ընդգրկվում:

Սույն դրույթը տարածվում է բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) վրա, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:»:

1.5. Կանոնակարգ 2-ի 43-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ն3.2 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:

1.6. Կանոնակարգ 2-ի 43-րդ կետում երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպության և նրա հետ փոխկապակցված անձանց նպատմամբ պահանջների գծով Ն3.2 նորմատիվը հաշվարկելիս հաշվարկի մեջ ընդգրկվում են միայն.

ա) դուստր կազմակերպության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջները, և

բ) դուստր կազմակերպության կողմից այլ անձանց (որոնք չեն հանդիսանում դուստրի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխիքները և երաշխավորությունները, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածություն հանդիսացող միջոցները (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով):

Դուստր կազմակերպության նկատմամբ պահանջները հաշվարկի մեջ չեն ընդգրկվում:

Սույն դրույթը տարածվում է բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) վրա, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:»:

1.7. Կանոնակարգ 2-ի 44-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ն4.1, Ն4.2 նորմատիվները չեն հաշվարկվում բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) նկատմամբ, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:»:

1.8. Կանոնակարգ 2-ի 45-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ն4.1 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:

1.9. Կանոնակարգ 2-ի 46-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ն4.2 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:

1.10. Կանոնակարգ 2-ի 49-րդ կետի առաջին պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2006 թ. մայիսի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։