Անցնել բովանդակությանը

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 482 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մայիսի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 11206174

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

6 մայիսի 2006 թ.

ք. Երևան N 2-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 482 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ 605-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 1-ի «Քաղաքացիական ու ծառայողական զենքին և դրա փամփուշտներին ներկայացվող քրեագիտական պահանջները սահմանելու մասին» թիվ 482 հրամանով հաստատված Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների քրեագիտական պահանջների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Քրեագիտական պահանջների նախաբանի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների քրեագիտական պահանջները բնութագրող տեխնիկական բնութագրերը, նորմերը և պահանջները պետք է համապատասխանեն սույն քրեագիտական պահանջներին և ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 605-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին:»:

2. Քրեագիտական պահանջների 1-ին գլուխը լրացնել նոր 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ`

«1.1. Գազային փամփուշտներով կրակող զենքերի և դրանց փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30521 «Ատրճանակներ և ռևոլվերներ գազային. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 50742 «Փամփուշտներ գազային ատրճանակների, ռևոլվերների, կրակող սարքերի և գազային անփող զենքերի. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» ստանդարտներով սահմանված պահանջներին:»:

3. Քրեագիտական պահանջների 6-րդ գլուխը լրացնել նոր` 6.4 կետով հետևյալ բովանդակությամբ՝

«6.4. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի համար նախատեսված որսորդական դանակի (որոնք չեն համարվում սառը շեղբավոր զենք) կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

4. Քրեագիտական պահանջների 8-րդ գլուխը լրացնել նոր` 8.5 կետով հետևյալ բովանդակությամբ.

«8.5. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում՝ ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների համար (տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու) նախատեսված հատուկ նշանակության որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

5. Քրեագիտական պահանջների 11-րդ գլուխը լրացնել նոր` 11.5 կետով հետևյալ բովանդակությամբ.

«11.5. Տուրիստական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ Ռ 51501 «Դանակներ զբոսաշրջային և հատուկ սպորտային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

6. Քրեագիտական պահանջների 12-րդ գլուխը լրացնել նոր` 12.5 կետով հետևյալ բովանդակությամբ.

«12.5. Սառը և նետողական զենքին նմանվող հուշանվերային ու գեղազարդային իրերի և առարկաների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51715 «Արտադրանք գեղարարական և հուշանվերային, արտաքնապես սառը կամ նետողական զենքին նմանվող. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

7. 13-րդ գլուխը լրացնել նոր` 13.7 կետով հետևյալ բովանդակությամբ.

«13.7. Սպորտային արբալետների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51905 «Արբալետներ սպորտային, արբալետներ հանգստի և զվարճանքների համար ու դրանց արկեր. Տեխնիկական պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ» ստանդարտի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջներին»:

8. Ուժը կորցրած ճանաչել քրեագիտական պահանջների 3-րդ կետի «բ» ենթակետը, 8.3., 8.4., 11.3., 11.4., 12.3., 12.4., 13.4., 13.5. և 13.6 կետերը, 10-րդ գլուխը, ինչպես նաև քրեագիտական պահանջների 5.6 կետը և դրանով հաստատված հավելվածը:

Ոստիկանության

գեներալ-գնդապետ՝ Հ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։