Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ուժը կորցրած ճանաչել`

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայում բարեփոխումների նախապատրաստման մասին» ՆՀ-36 հրամանագիրը,

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման մասին» ՆՀ-173 հրամանագիրը,

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-184 հրամանագիրը.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունից հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի և ծառայությունների արտահանման վերահսկողության իրականացման մասին» ՆՀ-227 հրամանագիրը,

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-242 հրամանագիրը:

2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

30 ապրիլի 1998 թ.

ՆՀ-37

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։