Հոդված 2
Հոդված 2
Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է մասնագիտական հիվանդություններ համարել այն հիվանդությունները և թունավորումները, որոնք առաջանում են կցված ներքոհիշյալ աղյուսակում նշված նյութերից, երբ այդպիսի հիվանդությունները կամ թունավորումները ազդում են վերոհիշյալ աղյուսակում համապատասխանաբար նշված առևտրի և արտադրության ճյուղերում զբաղված աշխատողների վրա և համարվում են օրենսդրությամբ նախատեսված արտադրություններում աշխատանքի հետևանք:
Աղյուսակ
Հիվանդությունների և թունավոր նյութերի ցուցակ Համապատասխան գործունեության տեսակների և արտադրության ճյուղերի ցուցակ
Թունավորում կապարով, դրա համաձուլվածքներով կամ միացություններով` թունավորման ուղղակի հետևանքներով: Շփում կապար պարունակող հանքանյութի հետ, այդ թվում կապարի փոշու հետ ցինկի գործարաններում:
Երկրորդային ցինկի և կապարի ձողերի ձուլում:
Կապարից կամ կապարային համաձուլվածքներից դետալների արտադրություն:
Աշխատանք տպագրական (պոլիգրաֆիական) արտադրությունում:
Կապարի միացությունների արտադրություն:
Մարտկոցների արտադրություն և վերանորոգում:
Կապար պարունակող արծնի պատրաստում և օգտագործում:
Ողորկում կապարի փոշով կամ կապար պարունակող փոշով:
Ներկման աշխատանքներ, ներառյալ հիմնաներկման նյութերի, ներկերի և մոմածեփի պատրաստումը և օգտագործումը, որոնք պարունակում են չոր կապարային ներկ:
Թունավորում սնդիկով, նրա համաձուլվածքներով և միացություններով` թունավորման ուղղակի հետևանքներով: Սնդիկ պարունակող հանքանյութի մշակում:
Սնդիկային միացությունների արտադրություն:
Չափիչ և լաբորատոր սարքավոումների արտադրություն:
Բոլորագլխարկի արտադրության համար հումքի պատրաստում
Տաք ոսկեջրում:
Շիկացման լամպերի արտադրության համար սնդիկային պոմպերի օգտագործում:
Շառաչյուն սնդիկի պատիճների արտադրություն:
Սիբիրյան խոցով վարակում: Սիբիրյան խոցով հիվանդ կենդանիների հետ շփումների հետ կապված աշխատանք:
Այդպիսի կենդանիների մսեղիքի կամ մսեղիքի մասերի մշակում՝ ներառյալ մորթիները, կոտոշները և սմբակները:
Ապրանքների բեռնում, բեռնաթափում և տեղափոխում: