030.0056.03.06.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՆՀ-852 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-852 հրամանագրի, որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդի նոր կազմը`
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտ
Գագիկ Սարգսյան
- Հայաստանի Հանրապետության գիտությունների
ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
Ռուբեն Ջրբաշյան
- ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների
ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն
Գևորգ Ջահուկյան
- ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների
ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն
Վիկտոր Ֆանարջյան
- ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն
Անրի Ներսիսյան
- ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների
ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ
Լևոն Թավադյան
- քիմիական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի
ինստիտուտի փոխտնօրեն
Էմիլ Գևորգյան
- կենսաբանական գիտությունների դոկտոր, Երևանի պետական
համալսարանի բիոֆիզիկայի ամբիոնի վարիչ
Արա Սեդրակյան
- ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող
Արտաշես Պետրոսյան
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի
Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի
Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն
Գևորգ Պողոսյան - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Հայաստանի
Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի
փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրեն:
2. Հրամանագրի 2-րդ կետի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով:
3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
3 հունիսի 1998 թ.
ՆՀ-56