Հոդված 19
Հոդված 19
1. Իրավասու մարմինը թույլ է տալիս կիրառել հողի հարկադիր մշակում միայն սովի կանխման նպատակով կամ պարենամթերքի անբավարարության դեպքում և միշտ այն պայմանով, որ դրա հետևանքով ստացված գյուղատնտեսական բոլոր մթերքները կամ պարենամթերքը մնան դրանք արտադրած անձանց կամ համայնքի սեփականության ներքո:
2. Սույն հոդվածը չպետք է մեկնաբանվի որպես համայնքի անդամների` աշխատանք կատարելու պարտավորությունների դադարեցում, որը պահանջվում է համայնքի կողմից՝ օրենքով կամ սովորույթներով, եթե արտադրությունը կազմակերպված է օրենքներին և սովորույթներին համապատասխան կոլեկտիվ հիմունքներով, և եթե մթերքները կամ այդ մթերքների վաճառքից ստացված շահույթը մնում են համայնքի սեփականությունը: