Հոդված 1
Հոդված 1
1 Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է հնարավոր ամենասեղմ ժամկետում վերացնել հարկադիր կամ պարտադիր աշխատանքի կիրառումն իր բոլոր ձևերով:
2. Այդպիսի լրիվ վերացման նպատակով հարկադիր կամ պարտադիր աշխատանքը կարող է կիրառվել միայն հանրային նպատակներով անցումային ժամանակաշրջանում և որպես բացառիկ միջոցառում` ստորև նախատեսված պայմանների և երաշխիքների համաձայն:
3. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հնգամյա ժամկետի լրանալուց հետո և այն ժամանակ, երբ Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը 31-րդ հոդվածով նախատեսված զեկույց է կազմում, նա պետք է քննարկի առանց անցումային ժամանակաշրջանի հարկադիր կամ պարտադիր աշխատանքն իր բոլոր ձևերով վերացնելու հնարավորության մասին հարցը և որոշի այդ հարցը Խորհրդաժողովի օրակարգ մտցնելու նպատակահարմարությունը: