Հոդված 10
Հոդված 10
1. Որպես հարկ պահանջվող հարկադիր կամ պարտադիր աշխատանքը և այն հարկադիր կամ պարտադիր աշխատանքը, որին դիմում են վարչական գործառույթներ իրականացնող առաջնորդները հասարակական աշխատանք կատարելու համար, պետք է աստիճանաբար վերացվեն:
2. Մինչև այն վերացնելը հարկադիր կամ պարտադիր աշխատանքը որպես հարկ և վարչական գործառույթներ իրականացնող առաջնորդների կողմից որպես հասարակական աշխատանք պահանջվելիս շահագրգիռ իշխանությունները պարտավոր են նախապես հավաստիանալ, որ.
ա) կատարվելիք աշխատանքը կամ ծառայությունը ուղղակի և կարևոր հետաքրքրություն է ներկայացնում այն կատարող համայնքի համար,
բ) այդ աշխատանքը կամ ծառայությունը ներկա կամ մոտակա անհրաժեշտություն է,
գ) այդ աշխատանքը կամ ծառայությունը շատ ծանր բեռ չի լինի բնակչության համար՝ հաշվի առնելով առկա աշխատուժը և տվյալ աշխատանքը կատարելու բնակչության ունակությունները,
դ) այդ աշխատանքի կամ ծառայության կատարումը չի հանգեցնի աշխատողներին իրենց սովորական բնակության վայրից տեղափոխման,
ե) այդ աշխատանքի կամ ծառայության ղեկավարումը պետք է ընթանա կրոնի, հասարակական կյանքի և գյուղատնտեսության պահանջներին խիստ համապատասխան: