Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Միայն արական սեռի չափահաս աշխատունակ անձինք, որոնց տարիքն ակնհայտորեն ցածր չէ 18-ից և բարձր չէ 45-ից, կարող են ներգրավվել հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում: Բացառությամբ սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված աշխատանքների տեսակների` կիրառվում են հետևյալ սահմանափակումները և պայմանները.

ա) բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է, նախապես ունենալ վարչակազմի նշանակած բժշկի հավաստումը այն մասին, որ տվյալ անձինք չեն տառապում որևէ վարակիչ հիվանդությամբ, և որ նրանք ֆիզիկապես պիտանի են նշանակված աշխատանքների համար և այն պայմաններին, որտեղ այն պետք է կատարվի,

բ) դպրոցական ուսուցիչների և աշակերտների, ինչպես նաև ամբողջ վարչակազմի պաշտոնյաներին ազատելը,

գ) յուրաքանչյուր համայնքում ընտանեկան և սոցիալական կյանքի համար անհրաժեշտ թվաքանակով չափահաս և աշխատունակ տղամարդկանց թողնելը,

դ) ընտանեկան և ամուսնական կապերը հարգելը:

2. 1-ին կետի «գ» ենթակետում նշված նպատակների համար սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածով նախատեսված կանոնակարգումն ամրագրում է բնակչության հիմնական աշխատունակ տղամարդկանց թվից այն անձանց քանակը, որոնք կարող են միաժամանակ ներգրավվել հարկադիր կամ պարտադիր աշխատանքում` այն պայմանով, որ այդ մասը ոչ մի դեպքում չի գերազանցի այդ բնակչության 25 տոկոսը: Այդ քանակը սահմանելիս իրավասու իշխանությունները հաշվի են առնում բնակչության խտությունը, այդ բնակչության սոցիալական և ֆիզիկական զարգացումը, տարվա ժամանակը և աշխատանքների բնույթը, որոնք պետք է կատարվեն տվյալ անձանց կողմից իրենց բնակավայրում, և ընդհանրապես նկատի են ունենում տվյալ համայնքի նորմալ կյանքի տնտեսական և սոցիալական կարիքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։