Հոդված 13
Հոդված 13
1. Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մեջ ներգրավված յուրաքանչյուր անձի համար բնականոն աշխատանքային օրվա տևողությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին սահմանված է կամավոր աշխատանքի համար, իսկ բնականոն աշխատանքային օրը գերազանցելու դեպքում կատարած աշխատանքը վճարվում է նույն դրույքներով, որոնք կիրառվում են կամավոր աշխատանքների արտաժամյա վճարման դեպքում:
2. Շաբաթվա մեջ մեկ հանգստյան օր է հատկացվում հարկադիր կամ պարտադիր աշխատանքի որևէ ձևում ներգրավված բոլոր անձանց, և հնարավորության դեպքում այդ օրը համընկնում է հանգստի այն օրվա հետ, որը սահմանված է տվյալ տարածքների կամ շրջանների ավանդույթներով կամ սովորույթներով: